Ձմեռային ազգագրական փառատոն 2021թ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հանրակրթական ձմեռային ազգագրական փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ձմեռային ազգագրության փառատոնը կազմակերպվում է 3-րդ անգամ, որը տարբերվում է նախորդ տարներիների կազմակերպածից ներկայացված ավելի լայն ուղղություններով, ընտանեկան դպրոցների ներառումով և գլխավոր՝ հոգատարություն բաղադրիչով:

Ազգագրության փառատոնի կազմակեպիչները կրթահամալիրի դպրոցներն են և քոլեջը, համակարգողը՝ Հասմիկ Մաթևոսյանն է (էլ. հասցե՝ hasmik.matevosyan@mskh.am, հեռ՝ 093691692):

Ստուգատեսին կարող են մասնակցել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։

Ստուգատեսն ամփոփվում է հունվարի 30-ին` Ղափամայի ծեսով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։

Նպատակը

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Մասնակիցներ.

կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր,  ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ, այլք


Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 11-31, 2021թ.

Ազգագրության փառատոնի ուղղություններ

  • ազգային տոներ, ծեսեր
  • ազգային երգ, պար
  • ազգային խաղեր
  • ազգային խոհանոց
  • տարազ
  • տարածաշրջանային բարբառներ
  • տարածաշրջան, գյուղ, քաղաք, փողոց, բակ և այլն
  • ավանդական արհեստներ, մասնագիտություններ
  • սովորույթներ, հավատալիքներ, ավանդություններ
  • գերդաստան, տոհմածառ, ընտանիք
  • բարեմաղթանքներ, օրհնանքեր, անեծքներ, հանելուկներ, անեկդոտ, առածներ, ասացվածքներ
  • էպոս, հեքիաթ, ավանդապատում, դյուցազնապատում, հերոսապատում
  • թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
  • կրթահամալիրի արտադրությամբ ուսուցման թեմատիկ նախագծեր
  • օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների ազգագրության
  • հայրենագիտական նախագծեր
  • քաղաքային քայլքով երաժշտական, բանաստեղծական ֆլեշմոբեր
  • այլ

Ազգագրության փառատոնի մասնակցության ձևեր

  • համերգ, ներկայացում, ցուցադրություն, նորամուտ
  • թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղան
  • արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ,
  • բաց դաս, լաբորատոր գործունեություն
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում

Աշխատակարգ

Դեկտեմբերի 30-հունվարի 10

Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:

Հունվարի 11— հունվարի 31

Անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում,  նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:

Փառատոնային օրացույց

Ձմեռային ազգագրության փառատոնի նախորդ տարիների արխիվ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s