ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԾԻՍԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ

  Համբարձման ծիսական երգեր ունկնդրման, կատարման համար:

  • Վիճակի երգ
  • Հոյ, Մայրամ, Մայրամա
  • Հոյ, իմ Նազան
  • Վիճակի երգ-Շիրակաի տարբերակ
  • Աղջկեք պար բռնեցեք
  • Զուլո
  • Այ, արևը, արևը
  • Համբարձման անուշ գիշեր է
  • Հեյ, գյուլ եմ
  • Ջան, վիճակ-գրառումը՝ Կոմիտասի

Երգերի բառերը և կատարումները

1.Վիճակի երգ

  1. Մանի ասեմ ու շարեմ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Լցնեմ տոպրակն ու կարեմ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  1. Ծաղիկ ունեմ նարընջի,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Տըղա, վեր արի փընջի,

Ջան, վիճակ, ջան, ջան:

  1. Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Ոսկին ծալեծալ կուզեմ,

Ջան, վիճակ, ջան, ջան:

  1. Ծաղիկ ունեմ` ալա յա,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Ալա չի, ալվալա յա,

Ջան, վիճակ, ջան, ջան:

  1. Արևը կամար-կամար,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Կապել ես ոսկե քամար,

Ջան, վիճակ, ջան, ջան:

  1. Սարեն կըգա ձիավոր,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Մեր տունը չարդախավոր,

Ջան, վիճակ, ջան, ջան:

  1. Հըրես եկավ իմ աղբեր,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Երեք օրվա թագավոր,

Ջան, վիճակ, ջան, ջան:

2. Հո՜յ, Մայրամ, Մայրամա

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, արի էս պարը,

Հոյ Մայրամ, Մայրամա,

Մեզ համար կասեմ խաղը,

Հոյ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ծաղիկ ունիմ, ալա յա,

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Ալա չի, ալվալա յա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, Մայրամ քուր ունիմ,

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Նռան հատիկ, լալա յա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Լուսնակը բոլորել է,

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Ամպի մեջ մոլորել է,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամի պարի համար

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Զուռնաչուց խըռովել է,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

3.Հե՜յ, իմ Նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծովի ձըկնակը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Հետիդ ընկերը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծաղիկը խընկահոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Քանի Համբարձում մոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

4.Վիճակի երգ – Շիրակի տարբերակ

  1. Համբարձում է, գարուն է,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Մեր վիճակը սիրուն է,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  1. Էս գիշեր լուսը տեսա,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Իմ յարը դուսը տեսա:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  1. Կայնել ես վարդի հովին,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Քամին տա ծոցիդ մովին:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  1. Ամեն քեզի տեսնելիս,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  1. Աստված կյանք տա ամենքին,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Ուրախ կլնի էս տարին:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  1. Մանի ասեմ ու շարեմ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

5. Աղջկեք պար բռնեցեք

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի երես գովեցեք:

Ա՜յ երես, շարմաղ երես,

Դու մեզ չթողնես սևերես:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի աչեր գովեցեք:

Ա՜յ աչեր, սիրուն աչեր,

Արևի պես փայլու աչեր:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի կռներ գովեցեք:

Ա՜յ կռներ, ուժեղ կռներ,

Դուք կշարժեք մեծ-մեծ լեռներ:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի հասակ գովեցեք:

Ա՜յ հասակ, բարձր հասակ,

Քեզ կվայելե դափնեպսակ:

6.Զուլո

Արևն ելավ կամար, կամար,

Զուլոն կապեց ոսկե քամար,

Ես կըմեռնեմ քեզի համար:

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Ջուխտակ գութան արտ կըբանի,

Զուլոն էլե, հաց կըտանի,

Աչք ու ունքով մարդ կըսպանի:

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

7. Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Հենց որ ծագի արևը,

Ա՜յ, արևը, արևը,

Քեզի ղրկեմ բարևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Խնձոր ես ծառի վրա,

Ա՜յ, արևը, արևը,

Ծաղիկ ես սարի վրա,

Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Արև ելավ էն սարեն,

Ա՜յ, արևը, արևը,

Կաքավ կանչեց էն քարեն,

Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

8.Համբարձման անուշ գիշեր է

  1. Սարի գլխին ամպը ցոլաց,

Համբարձման անուշ գիշեր է,

Վարդի թփին ցողը մնաց,

Իմ յարի նխշուն թշերը:

Կրկնակ.  —  Համբարձման անուշ գիշեր է,

        Իմ յարի նխշուն թշերը,

        Իմ յարի նխշուն թշերը,

        Համբարձման անուշ գիշերը:

  1. Երգդ երգե հոտաղ տղա,

Համբարձման անուշ գիշեր է,

Պար եմ բռնե, հետս խաղա,

Իմ յարի նխշուն թշերը:

  1. Մեր սարերի սիրուն ծաղիկ,

Համբարձման անուշ գիշեր է,

Սիրտս մտար հատիկ – հատիկ,

Իմ յարի նխշուն թշերը:

  1. Վանքի ձորում ծաղիկ շատ կա,

Համբարձման անուշ գիշեր է,

Հորոտ – մորոտ, նարգիզ, լալա,

Իմ յարի նխշուն թշերը:

9.Հե~յ, գյուլ եմ

 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Մանի ասեմ ու շարեմ,

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Ծաղիկ ունեմ նարնջի,

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Տղա վեր արի, փընջի:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Ոսկին ծալեծալ կուզեմ:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Համբարձումը շատ մոտ է,

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Մեր ճամփեքը քարոտ է:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Համբարձում է, գարուն է,

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,

Մեր վիճակը սիրուն է:

10. Ջա~ն, վիճակ-գրառումը՝ Կոմիտասի

  1. Անձրև էկավ շաղալեն,

Ջա~ն, ծաղիկ, ջա~ն,

Ուռու տերև դողալեն,

Ջա~ն, վիճակ, ջա~ն, ջա~ն,

Ուռու տերև դողալեն,

Ջա~ն, ծաղիկ, ջա~ն,

Դրդիս դարման անելեն,

Ջա~ն, վիճակ, ջա~ն, ջա~ն:

  • Սարերի հովին մեռնեմ,

Ջա~ն, ծաղիկ, ջա~ն,

Իմ յարի բոյին մեռնեմ,

Ջա~ն, վիճակ, ջա~ն, ջա~ն,

Մի տարի է՝ չեմ տեսել,

Ջա~ն, ծաղիկ, ջա~ն,

Տեսնողի աչին մեռնեմ,

Ջա~ն, վիճակ, ջա~ն, ջա~ն:

  • Քարափի ծերին կանչի,

Ջա~ն, ծաղիկ, ջա~ն,

Թող թշնամին ամաչի,

Ջա~ն, վիճակ, ջա~ն, ջա~ն,

Արևիդ մեռնեմ յար ջան,

Ջա~ն, ծաղիկ, ջա~ն,

Չինարի պես կանաչի,

Ջա~ն, վիճակ, ջա~ն, ջա~ն:

Оставьте комментарий